Երեւանում կանցկացվի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հինգերորդ նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | May 21, 2011 16:27

Մայիսի 23-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ լիագումար նիստը:

Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան հարեւանության հարցերով վարչության տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա ողջույնի խոսքով:

 

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply