Ադրբեջանցիները հայկական դիրքերի ուղղությամբ 1500 կրակոց են արձակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2011 15:04

Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մայիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ, տարբեր տրամաչափի զինատեսակներից  արձակվել է շուրջ 1500 կրակոց:

Բացի ինքնաձիգերից, առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաև “ՍՎԴ”  և թուրքական արտադրության  “Իստիգալ” տիպի դիպուկահարային հրացաններ ու “ՊԿ”, “ԴՇԿ” և  “ՈՒՏՅՈՍ” տիպի գնդացիրներ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի  ունեցել:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply