Հետախուզվողները կալանավորվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2011 14:32
Մայիսի 20-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները
Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արամ Խ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և Ուկրաինայի Օդեսայի մարզի ՆԳՎ կողմից՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 289 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Արամ Խ.-ն կալանավորված է:
Կատարվում է քննություն:
Մայիսի 20-ին, ժամը 07.30-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկվել ԱՄՆ քաղաքացի, 1983 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը 2002 թ. հունվարի 8-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը:
Դավիթ Մ.-ն կալանավորված է:
Նույն օրը, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1988 թ. ծնված Դենիս Ա.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 28-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր վերը նշված հոդվածի մեղադրանքով:
Դենիս Ա.-ն կալանավորված է:






Facebook
Tweet This
Email This Post
