Կարեն Այլազյանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 21, 2009 13:39
Լեհաստանի Շեցին քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Կարեն Այլազյանը:
Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում առանց դժվարության հաղթեց բուլղարացի Ստեֆան Իվանովին: Ոսկե մեդալի համար Այլազյանը կմրցի ռուսաստանցի Գրիգորի Նիկոլայչուկի հետ:
Դիտվել է 1326 անգամ:





Facebook
Tweet This