Քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | May 21, 2011 14:13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա տեղակալ Գրիշա Բաղիյանին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ  հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը, այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրներին:

 

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply