Կպայքարեն երկու ուղեգրի համար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 21, 2011 13:49
Հունիսի 18-19-ը Ռեյկյավիկում կայանալիք աթլետիկայի Եվրոպայի թիմային 3-րդ առաջնության 3-րդ խմբի մրցաշարում հանդես կգան նաև Հայաստանի ներկայացուցիչները: 15 երկրի հավաքականները կպայքարեն 2-րդ խմբի 2 ուղեգրի համար: Հայաստանից կարողությունները կփորձեն 20 աթլետներ (11 տղամարդ, 9 կին): Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը թիմում է ընգրել հիմնականում փորձառուների` նիզականետորդ Մելիք Ջանոյանին, հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանին ու Հայկանուշ Բեգլարյանին, վազորդներ` Արման Անդրեասյանին, Ամալյա Շառոյանին, Արամ Դավթյանին, Աշոտ Հայրապետյանին և ուրիշների: Հունիսի 2-17-ը Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: 2010-ին Մալթայում կայացած Եվրոպայի թիմային 2-րդ առաջնության 3-րդ խմբի մրցաշարում մեր երկրի հավաքականը վաստակած 324 միավորով 15 թիմերի պայքարում գրավել էր 8-րդ տեղը: Ընդ որում, հավաքականի 20 անդամներից 5-ը դաևձել էին մրցանակակիր:






Facebook
Tweet This
Email This Post
