Վիշապների այգին կրկին վտագված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2011 13:33
Բնապահպան Մարիամ Սուխուդյանի հաղորդմամբ՝ նորից մտել են Վիշապների այգի: Բնակիչների ասելով այն արդեն ցանկապատում են։
Բնակիչները միաձայն դեմ են արտահայտվել իրենց բակի, այգու, հանրային կանաչ տարածքի հաշվին բարձրահարկ հրեշների կառուցմանը, ուստի բնապահպան նախարարությունը կեղծ հանրային լսումներ է արել և բառիս բուն իմաստով կեղծել է բնակիչների ստորագրությունը։
Այդ կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել, սակայն այգում շարունակում են աշխատանքներ տանել։
Հարուցվել է քրեական գործ: «ԿԱԵՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերությունը ունենալով համապատասխան թույլտվություններ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պող. 19/71 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման համար, շինարարություն իրականացնելու պատճառով շրջակա միջավայրի հնարավոր ազդեցությունը գնահատելու նպատակով ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին եւ 2010թ. դեկտեմբերի 8-ին Գայի պող. 19/71 հասցեին հարակից շենքերի բնակիչների մասնակցությամբ անցկացրել է հասարակական լսումներ, կազմել է դրա վերաբերյալ փաստեր հավաստող արձանագրություն, որտեղ կեղծել են շինարարություն իրականացնելու վերաբերյալ շուրջ 11 բնակիչների համաձայնությունը հաստատող ստորագրությունները, և դրական եզրակացություն ստանալու նպատակով կազմված պաշտոնական կեղծ փաստաթուղթն օգտագործվել է` ներկայացնելով լիազորված մարմնին: Քրեական օրենսգրքի 325-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:






Facebook
Tweet This
Email This Post
