Տանտերերը չզիջեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 21, 2011 13:15

Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես եկան Երևանի «Դինամո» մարզասրահում անցկացված օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի սահմանած մրցանակների խաղարկության հունահռոմեական ոճի ըմբշամարտի ավանդական` 10-րդ միջազգային մրցաշարին: 50 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Մակիչ Սիմոնյանը, 74 կգ քաշային կարգում լավագույնն էր Կարապետ Չալյանը: 66 կգ քաշային ըմբիշների պայքարում հաղթեց Հայկ Առաքելյանը, 84 կգ քաշայինների` Գևորգ Մանուկյանը, իսկ 120 կգ քաշայինների` Վաչիկ Եղիազարյանը: 60 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց վրացի Գոգի Բելաշվիլին, 96 կգ քաշային կարգում՝ նրա հայրենակից Յակոբի Կաջայան: Այսպիսով, Հայաստանի ըմբիշները, նվաճելով 5 ոսկե մեդալ, թիմային մրցավեճում առաջին տեղը զբաղեցրին: Մրցաշարին մասնակցում էին նաև  Ռուսաստանի, Վրաստանի ներկայացուցիչները:

 

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply