Վերանորոգվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության շենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2011 12:49
Մայիսի 20-ին տեղի ունեցավ ոստիկանության Արարատի մարզային վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը,Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, պաշտոնատար այլ անձինք::
Այս տարվա մարտին սկսված աշխատանքների ընթացքում կատարվել է մասնաշենքի աշխատասենյակների հիմնավոր նորոգում, ձևափոխվել է
հերթապահ մասը, ստեղծվել է զինանոց, նորացվել է գույքը, հագեցվել է համակարգչային բազան, բարեկարգվել ու կանաչապատվել է վարչության տարածքը:
Սա ևս մեկ քայլ էր ոստիկանության պետի որդեգրած քաղաքականության իրականացման ուղղությամբ, որի գերակայություններից մեկը ոստիկանության նյութատեխնիկական բազայի արդիականացումն է, ոստիկանների համար ժամանակակից աշխատանքային պայմանների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կատարել ծառայողական գործառույթները:
Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը շրջեց մարզային վարչության նորաբաց շենքում, ծանոթացավ կատարված աշխատանքի արդյունքներին, զրուցեց աշխատակիցների հետ և գոհունակություն հայտնելով հիմնանորոգման կապացությամբ` նոր պայմաններում նորովի աշխատելու հանձնարարականներ տվեց:






Facebook
Tweet This
Email This Post
