Մեդվեդևը Մոլդովայի նախագահի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 21, 2009 13:15
ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Սոչիում բանակցություններ կվարի իր մոլդովացի պաշտոնակից Վլադիմիր Վորոնինի հետ: Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամլո ծառայությունը, Մոլդովայի ղեկավարն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան:
Դա կլինի տարեսկզբից ի վեր Վլադիմիր Վորոնինի արդեն երրորդ ուղևորությունը ՌԴ:
Բանակցություններում կողմերը կքնարկեն նաև համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հակազդեցությանը վերաբերող հարցեր, որը բացասաբար Է ազդել փոխադարձ առևտրի ցուցանիշների վրա: Նախագահները նաև անուշադրության չեն մատնի ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության թեմատիկան, այդ թվում հաշվի առնելով այն փաստը, որ ընթացիկ տարում Մոլդովան իրականացնում Է Համագործակցության նախագահի պարտականությունները, իսկ 2010 թվականին այդ պարտականությունները կանցնեն Ռուսաստանին:
Ռուսաստանի և Մոլդովայի նախագահների նախորդ բանակցությունները նվիրված են եղել մերձդնեստրյան հիմնախնդրի կարգավորման հարցերին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին և ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությանը: Սպասվում Է, որ այս թեմաները զրուցակիցների ուշադրության կենտրոնում կլինեն նաև այս անգամ: Այս մասին հաղորդել են Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացման նախարարությունից:






Facebook
Tweet This
Email This Post
