Մնա՞լ, թե՞ չմնալ առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 21, 2011 12:54

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ Կապանի «Գանձասարը» բարձրագույն խմբի առաջիկա 5 տնային հանդիպումներն անցկացնելու է առանց հանդիսականների: Կապանում սիրում են ֆուտբոլը, իսկ այս պարագայում, պարզապես, մարզասերները երկար ժամանակ հնարավորոթւյուն չեն ունենա հարազատ թիմի խաղերի ականատեսը դառնալու: Գերիշխողն այն տեսակետն է, որ «Գանձասարը» հանիրավի է այդպիսի խիստ տույժի ենթարկվել: Իսկ ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ թիմը դուրս է գալիս ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից: Այդուհանդերձ, ակումբի հովանավորները և ղեկավարությունը պատրաստվում են  քննարկում կազմակերպել և որոշել հետագա անելիքները: Թիմը մայիսի 22-ին արտագնա խաղ պետք է անցկացնի «Շիրակի» հետ: Ի դեպ, թիմը չի ուղևորվել Երևան, որպեսզի նախապատրաստվի առաջիկա խաղին: Այդուհանդերձ, ակումբի ղեկավարությունը բողոքարկել է կայացրած որոշումը և սպասում է ՀՖՖ-ից պատասխանի: Այնպես որ, ամեն բան դեռ անորոշ է:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply