Դոմինիկ Ստրոս-Կանին բանտից ազատել են գրավի դիմաց/վիդեո/

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2011 8:19

Միջազգային արժութային հիմնադրամի /ՄԱՀ/ -ի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանին բանտից ազատել են մեկ միլիոն գրավի     և  5  միլիոն դոլար երաշխավորական վճարի  դիմաց, ինչը մուծել են նրա փաստաբանները: Ազատելու պայմանները որոշել էր Նյու-յորքի դատարանը:http://www.vesti.ru/only_video.html?vid=338190

 

Դատին ՄԱՀ-ի նախկին ղեկավարը կսպասի Մանհետենի հարավում գտնվող տներից մեկում: Նրան կհսկեն շուրջօրյա վիդիոտեսագրության միջոցով և ոտքին ամրացած է հատուկ ապարանջան ` GPS հատուկ հաղորդիչով,որը  կհետևի ամբողջ տարածքը:

.

Բացի դրանից  Ստրոս-Կանի  մոտ միշտ ներկա կլինի զինված  պահապան, տնային կալանքի բոլոր ծախսերը կհոգա բանտարկյալը,ինչը ըստ որոշ  աղբյուրների կազմում է ամիսը  ավելի քան 200 հազար դոլար  ,հաղորդում է ԻՏԱՌ –ՏԱՍՍը:

62-ամյա Ստրոս-կանը կալանավորվել էր նախորդ շաբաթ,Ջոն Քենեդի միջազգային օդանավակայանում, Փարիզ թռչելուց առաջ:  Նա մեղադրվում է 32 տարեկան  հավաքարարի նկատմամբ սեքսուալ ոտնձգություններ կատարելու համար,որի խոսքերով Ստրոս-Կանը “Սոֆիտել” հյուրանոցի իր համարում փորձել է նրան  բռնաբարել` համարը հավաքելու  ժամանակ :

Հունիսի 6 –ին կկայանա դատը, որտեղ Ստրոս Կանին պաշտոնական մեղադրանք կներակայացվի: Փորձագետների կարծիքով,եթե նա ճանաչվի մեղավոր,ապա նրան սպառնում է մինչև 25 տարի ազատազրկում:

 

 

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply