Թուրքիայի ԶՈՒ շտաբի պետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին «հայրենասեր» է անվանել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 20, 2011 21:52

Թուրքիայում երիտասարդության եւ սպորտի օրվա հետ կապված մի պլատֆորմի մասնակցած Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաները  քննադատել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու այն ժամանակվա թուրքական իշխանությունների քայլերը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրք գեներալը շեշտել  է, թե ներկայումս Թուրքիայում Աթաթուրքի եւ նրա ընկերների պայքարին նոր տարբերակով են ներկայացնում՝ աշխատելով այլընտրանքային պատմություն ստեղծել։

Ըշըք Քոշաները պնդել է, թե բազմաթիվ թուրք «հայրենասերներ» անտեղի պատժվել են հայերի տեղահանության ընթացքում անփույթ եւ վատ վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով։  «Ազգային փոքրամասնություններին գոհացնելու համար նրանց ներկայացուցիչներին պաշտոնների էին նշանակում՝ չպարտադրելով նրանց թուրքերենի պարտադիր օգտագործումը։ Հարմար առիթի դեպքում, այդ իրադարձությունները կարող են կրկնվել։ Մենք պետք է դաս քաղենք մեր պատմությունից»,-նշել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

Նշենք, որ 1919-ին Ստամբուլում  սկսված դատավարության ընթացքում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հեռակա մահապատժի են դատապարտել, մի շարք թուրք պաշտոնյաներ էլ դատապարտվել են տարբեր պատժաչափերի, սակայն դատապարտված անձինք կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, իսկ մահվան դատապարտվածները հերոսացվել։

news.am

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply