Վ. Մանուկյան. «Համաներման քայլը քաղաքական տեսանկյունից որոշակի համերաշխություն է առաջացնում»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2011 20:15

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի’ համաներում հայտարարելու առաջարկությամբ հանդես գալը կարեւոր քայլ է. այն իր դրական ազդեցությունը կունենա ներքաղաքական դաշտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Համաներմանը ես միշտ կողմնակից եմ եղել: Հանրային խորհուրդը նույնպես կողմ է արտահատվել այդ առնչությամբ: Այս քայլը քաղաքական տեսանկյունից որոշակի համերաշխություն է առաջացնում»,- ասաց Վ. Մանուկյանը: Բացի այդ, ըստ Վ. Մանուկյանի, չպետք է մոռանալ, որ մեծ թվով մարդիկ կա, որ աննշան հանցագործությունների համար են գտնվում բանտերում: Նրա դիտարկմամբ’ այդ պարագայում բանտերում նույնիսկ տեղի խնդիր է առաջանում:

«Համաներումը տարածվում է բազմաթիվ մարդկանց վրա: Կարծում եմ’ սա շատ կարեւոր քայլ է, եւ իր դրական ազդեցությունն անպայման կունենա ե’ւ քաղաքական դաշտում, ե’ւ հասարակության շրջանում»,- ավելացրեց Վ. Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը’ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին’ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:

Դիտվել է 12 անգամ

 

Դիտվել է 1880 անգամ:
Print Friendly

Leave a Reply