«Փյունիկե բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահըպարգևատրվել է Երևանի քաղաքապետի հուշամեդալով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 20, 2011 19:24

Երևան քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Երևան քաղաքում իրականացրած բարեգործական ծրագրերի համար, սիրիահայ բարերար, «Փյունիկե բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան) պարգևատրվել է Երևանի քաղաքապետի հուշամեդալով: Բոլոր երևանցիների անունից շնորհակալություն հայտնելով և շնորհավորելով բարերարին, Կարեն Կարապետյանն ընդգծել է «Փյունիկ բարեգործական հիմնադրամի ներդրումը մայրաքաղաքի բակային տարածքների բրեկարգման ծրագրերում:«Ակնկալում ենք, որ մեր արդյունավետ  գործակցությունը շարունակական կլինի և հնարավոր այլ ոլորտներ նույնպես կընդգրկիե, – նշել է քաղաքապետը:«Փյունիկ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը շարունակական են լինելու և առաջիկայում բակային տարածքները կշարունակեն համալրվել խաղային ատրակցիոններով: Այս տարի արդեն մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների 48 բակային տարածք համալրվել է հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններով:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply