Քաղաքապետն ընդունել է ֆրանսիական ՙԼուի Բերժե՚ խորհրդատվական ընկերության տնօրենին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 20, 2011 18:47

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ֆրանսիական ՙԼուի Բերժե՚ խորհրդատվական ընկերության տնօրեն Քրիս Գերմանակոսի հետ:  Ընկերության տնօրենն առաջարկել է խորհրդատվական ծառայությունների մատուցում քաղաքապետարանի իրականացրած ծրագրերում, նշելով, որ ՙԼուի Բերժե՚ ընկերության կողմից շուրջ 140 երկրներում խորհրդատվական ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման, ճարտարապետության, շինարարության և մի շարք այլ ոլորտների շրջանակում: Ներկայացնելով քաղաքապետարանի քաղաքականությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանն այսօր մեծ դաշտ է ապահովում ներդրումների համար և առաջիկայում քաղաքային տնտեսության մի շարք  ներդրումային ծրագերի մասով սպասվում են մրցույթներ:  Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև համա•ործակցության հնարավոր այլ ուղղությունների շուրջ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply