Վարչապետը ներկա է գտնվել Կարմիր գրքի շնորհանդեսին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2011 18:08

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գրքի երկլեզու երկհատորյակի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Շնորհանդեսի ժամանակ ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Գագիկ Սարկիսովն ու ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը, իսկ Կարմիր գրքի գիտական խմբի ղեկավար Մարկ Քալաշյանը և ԵՊՀ բուսաբանության ամբիոնի վարիչ Էլեոնորա Գաբրիելյանն արժանացել են ՀՀ բնապահպանության նախարարության «Ոսկե մեդալ»-ի:
500 տպաքանակով լույս ընծայված և Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գիրքը կազմվել է 2007-2009թթ. ընթացքում կատարված դաշտային ուսումնասիրությունների հիման վրա, իսկ գրքի հրատարակման որոշումը կայացվել է 2010թ. հունվարի 29-ին: Երկհատորյակում ընդգրկվել են բույսերի 452, սնկերի 40 և կենդանիների 308 տեսակ, որոնցից 153-ը ողնաշարավոր են, 155-ը` անողնաշարավոր:

 

Դիտվել է 1500 անգամ:
Print Friendly

Leave a Reply