ԵՄ-ը պաշտպանել է Օբամայի` Իսրայելին արած առաջարկությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2011 18:03

Եվրամիությունը հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Իսրայելին արած առաջարկությունը` վերադառնալ 1967-ի սահմաններ: ԵՄ  բարձրագույն ներկայացուցչի` Քեթրին Էշտոնի խոսքով, Եվրամիությունը “ջերմորեն ողջունում է “ Օբամային նախաձեռնությունը: Այդ գաղափարը պաշտպանել են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի ներկայացուցիչները:  Մինչև 1967-ի Վեցօրյա պատերազմը  գոյություն ունեցած սահմաններին վերադառնալու առաջարկությունը եղել է  մայիսի 19-ին: Ընդ որում, Օբաման ասել է, որ պարտադիր չէ, որ նոր սահմանները  նույնությամբ  կրկնեն մինչպատերազմյան դիրքերը, այլ` անվտանգության նկատառումներով լինեն  փոխհամաձայնեցված  ու երկուստեք ճանաչված:

 

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply