Այս շաբաթ իրականացվել է 8,3 մլն դոլարի առք և վաճառք
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 20, 2011 16:36
2011թ-ի մայիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,487,958 ԱՄՆ դոլար 373.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 89,167,775 ԱՄՆ դոլար 374.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ –ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 375.06դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 374.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.2 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
