Աֆղանստանում նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2009 11:54

vote-countԱֆղանստանում նախագահական ընտրությունները կայացած են· երեկ ընտրություններին մասնակցել է ցուցակներում ընդգրկված և ընտրելու իրավունք ունեցող բնակչության կեսը: Այժմ ընթանում է քվեների հաշվարկը:

Նախնական տվյալներով, նախագահության թեկնածուներց ոչ մեկը չի հավաքել քվեարկողների ձայների կեսից ավելին, ուստի կարող է տեղի ունենալ ընտրությունների 2-րդ փուլ:

Սակայն ասյօր գործող նախագահ Համիդ Քարզայի գրասենյակից, ինչպես տեղեկացնում է «BBC»-ն,  հայտարարել են, որ ընտրությունների 2-րդ փուլ չի լինի, քանի որ Քարզայը ստացել է ընտրողների ձայների մեծամասնությունը:

Ընտրությունների վերջնական արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն  միայն երկու շաբաթ անց:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply