Կենտրոնացված ռեեստրավարման և պահառության նոր համակարգի ներդրման վերաբերյալ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2011 16:05

ՀՀ կենտրոնական բանկը Nasdaq OMX ընկերության հետ քննարկում է կենտրոնացված ռեեստրավարման և պահառության նոր համակարգի ներդրման հարցը: Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) կողմից իրականացվեն բոլոր ընկերությունների (որոնց կողմից թողարկված արժեթղթերի ռեեստրի վարումը պետք է հանձնվի մասնագիտացված ռեեստրավարին) ռեեստրի վարումը, ինչպես նաև արժեթղթերի կենտրոնացված պահառության (արժեթղթերի հաշիվների վարման) գործառույթները:

Նշված համակարգի հիմնական փոփոխությունը կարող է լինել այն, որ բոլոր ռեեստրավարման և պահառության ծառայությունները կենտրոնացված կերպով կվարվեն ՀԿԴ կողմից, ներառյալ այն ընկերությունների մասով, որոնց ռեեստրը վարվում է այլ մասնագիտացված ինստիտուտների կողմից: Այդ դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձինք կհանդիսանան միջնորդներ (հաճախորդների սպասարկման մասով) հաճախորդների և ՀԿԴ միջև, կամ այսպես կոչված «մուտքի կետեր»` ՀԿԴ հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Այդպիսի մոտեցման դեպքում կապահովվի տվյալների առավել ամբողջական և անվտանգ պահպանումը, ավտոմատացված կերպով մշակումը, կբարձրանա առավել օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվության հասանելիությունը համապատասխան անձանց:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply