ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ֆիլմը միացավ INSOMNIA ընտանիքին եվ առաջիկա հինգ տարիներին կցուցադրվի աշխարհի 40 երկրներում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 20, 2011 16:26
Կաննի կինոշուկայի Հայաստանի տաղավարում ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ֆիլմի իրավատեր Պարալլելս Ֆիլմ պրոդաքշն ընկերությունը եվ Փարիզում տեղակայված ֆիլմերի վաճառքով զբաղվող INSOMNIA WS կազմակերպությունը կնքեցին ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ֆիլմի համաշխարհային դիստրիբուցիայի պայմանագիր, որով ֆիլմը միացավ INSOMNIA ընտանիքին եվ առաջիկա հինգ տարիներին կցուցադրվի աշխարհի 40 երկրներում:
INSOMNIA WS ընկերությունն արդեն ընդգրկել է Խճճված Զուգահեռները Կաննի կինոշուկայի համար պատրաստված ֆիլմերի, հեռուստասերիալների ու հեռուստաշոուների իր կատալոգում, որը կրում է Quality programs for selective audience (որակյալ ծրագրեր ընտրյալ հանդիսատեսի համար) վերնագիրը:
ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի առաջին ֆիլմն է, որ էկրան է բարցրացել 2009 թ-ին: Ֆիլմը թերահավատությամբ ընդունվեց հայ կինոգիտական որոշ շրջանակների կողմից եվ ըստ էության տապալվեց Ոսկե ծիրան փառատոնում: Սակայն ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ ունեցավ աննախադեպ միջազգային արձագանք եվ մասնակցություն թե արտադրության փուլում եվ թե դրանից հետո: Միջազգային մասնակցությունը կազմեց ֆիլմի բյուջեի 65%-ը, դերասանական գլխավոր կազմի 75% -ը: Ֆիլմը ցուցադրվեց Մոսկվայի կինոփառատոնի մրցույթում, Ռոտերդամում, Սան Պաուլոյում… այլուր, ներգրավվեց 2009 թ-ի ԱՊՀ լավագույն ֆիլմերի ցանկում, ստացավ բազմաթիվ մրցանակներ:
Կաննում կնքված դիստրիբուցիոն պայմանագիրը ըստ էության արձանագրում է հայկական կինոարտադրությունը մասնագիտացված կինոշուկայում արդյունավետ ներկայացնելու շրջանի սկիզբը:






Facebook
Tweet This
Email This Post
