ԱՄՆ նախագահ Օբաման Իսրայելին առաջարկել է վերադառնալ 1967-ի սահմաններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2011 15:35

 

ԱՄՆ նախագահ Օբաման մայիսի 19-ին ելույթ ունենալով Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին, Իսրայելին կոչ է արել վերադառնալ 1967-ի սահմաններ: Բացի այդ նա առաջինն է  ԱՄՆ նախագահներից, որ հայտարարել է, թե ապագա պաղեստինյան պետությունը պետք է ձևավորվի  մինչև 1967-ը հաստատված սահմանագծով: ԱՄՆ-ն համոզված է, որ բանակցությունների արդյունքում պետք է  կազմավորվի 2 պետություն և հաստատվեն հաստատուն սահմաններ Պաղեստինի ու Իսրայելի , Եգիպտոսի ու Հորդանանի միջև: Իսրայելի ու ապագա պաղեստինյան պետության միջև սահմանն ըստ ԱՄՆ նախագահի, պետք է անցնի 1967-ի նշած սահմաններով, երկու տերությունների համաձայնությամբ, որպեսզի ապահովվի երկու պետությունների անվտանգությունը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, իսկույն էլ, Օբամայի ելույթից հետո կտրականապես մերժեց ԱՄՆ նախագահի առաջարկը, ասելով, որ այդ քայլը կզրկի Իսրայելին իրեն պաշտպանելու հնարավորությունից: Նա նշել է նաև, որ 1967-ի  դրությամբ Իսրայելի սահմաններում  չներառված տարածքներում  բնակվում են   իր երկրի հազարավոր քաղաքացիներ: BBC News-ը  մեջբերում է.”Իսրայելի կառավարությունը բարձր է գնահատում Օբամայի ցուցադրած “խաղաղ ընթացքի կարգավորմանը” միտումը, սակայն գտնում է, որ “պաղեստինյան պետությունը չի կարող ստեղծվել ի հաշիվ հրեական պետության”:

 

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply