Կարկտից տուժել են Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 21, 2009 11:37
Երեկ երեկոյան ուժեղ կարկտից տուժել են Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի մի շարք բնակավայրերի պտղատու այգիները և ցանքատարածությունները: Մասնավորապես վնասվել են Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքի պտղատու այգիները` 18 հա և ցանքատարածքները` 200 հա մակերեսով: Նաև Վայոց Ձորի մարզի Հեր և Կարմրաշեն գյուղերի ցանքատարածությունները և բանջարաբոստանային կուլտուրաները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ պատճառված վնասի չափերը դեռ ճշտվում են:






Facebook
Tweet This
Email This Post
