«Ռեալում» թուրք խաղացողների թիվը գնալով շատանում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 20, 2011 14:41

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ևս մեկ թուրք խաղացող: Ակումբի ղեկավարությունը չորս տարով աշխատանքային պայմանագիր է կնքել  «Բավարիայի» կիսապաշտպան Համիդ Ալթինթոփի հետ: 28-ամյա խաղացողը գերմանական թիմում հանդես էր գալիս 2007-ից: Մասնակցելով 63 հանդիպման նա մրցակիցների դարպասն է խփել 7 գնդակ: Թուրքիայի հավաքականի կազմում նա 55 խաղում վեց գնդակ է խփել: Ի դեպ, վերջերս «Ռեալ» ակումբ  էր տեղափոխվել Գերմանիայի նորընծա չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը: Թուք է նաև արքայական ակումբում խաղացող  Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply