Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ռեսուրսները կազատվեն ԱԱՀ-ից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2011 14:11

Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ռեսուրսները’գյուղատնտեսական տեխնիկան, մշակաբույսերի սերմերը, պարարտանյութերը, թունաքիմիկատները, այսուհետ կազատվեն ավելացված արժեքի հարկից: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այս որոշմամբ կնպաստեն վերը նշված ռեսուրսների ձեռքբերման մատչելիությանը, դրանց ներմուծման ու օգտագործման ծավալների ընդլայնմանը: Նրա խոսքով’ այն կբերի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, գյուղմթերքների գների իջեցմանը:

Նախարարի համոզմամբ’ այս որոշումը, որն անժամկետ է, կնպաստի նաեւ գյուղտեխնիկայի թարմացմանը:

 

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply