Հայաստանի ոստիկանապետ. Կադրային փոփոխությունները շարունակվելու են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 20, 2011 14:11

Ցանկալի է, որ յուրաքանչյուր ղեկավար գոնե երեք տարվա սահմանագիծն անցնելուց հետո տեղափոխվի մեկ այլ բաժնում ծառայության: Այսօր` մայիսի 20-ին  news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկնաապետը, ապա պարզաբանել. «Սա նպաստում է մի քանի առումներով` տեղի հետ կապվածության, հարմարվողականության ընդհուպ մինչեւ կրիմինոգեն էլեմենտների հետ: Իմ կարծիքով, նոր ղեկավարն ավելի արդյունավետ պայքար է մղում հանցավորության դեմ»:

Հայաստանի ոստիկանապետն ընդգծել է, որ պատրաստվում է վերանայել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր 4-5 տարի շարունակում են պաշտոնավարել միեւնույն  պաշտոնում: «Նախապատրաստվում եմ  նայել այն ցանկը, որտեղ ղեկավարները երեք տարուց ավել 4-5 տարի նույն տեղում ղեկավարում են: Շատ ցանկալի կլինի, որ ռոտացիոն փոփոխություններ տեղի ունենան, սա արդյունավետ միջոց է»,-նշել է նա:

Ինչ վերաբերվում է ոլորտի ինքնամաքրման գործընթացին, Ալիկ Սարգսյանն ասել է, որ այն շարունակում են ավելի խորացնել. «Ես խնդրում եմ դրան նորմալ մոտեցեք, դա հանրապետության նախագահի  հանձնարարականն է, ես կարծում եմ, որ ավելի լավ է մենք դրանով զբաղվենք, քան մեկ ուրիշ հիմնարկ: Նախագահն էլ կարծում եմ վստահում է մեզ»:

 

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply