Հաղթանակ` շախմատի պատանի աստղերի մրցաշարում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մայիսի 20, 2011 13:24
Կարեն Գրիգորյանը վերջին` 11-րդ տուրում պարտության մատելով ռուսաստանցի Յուրի Ելիսեևին` 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և ճանաչվեց Ռուսաստանի Կիրիշչի քաղաքում անցկացված «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող: Գրիգորյանը մեկ միավորով առաջ անցավ 2-րդ տեղը զբաղեցրած Ելիսեևից: Մրցաշարին մասնակցում էին 12 պատանի շախմատիստներ: Այն անցկացվում էր 9-րդ անգամ և նվիրված էր ռուսաստանցի պատանի շախմատիստ Վանյա Սոմովի հիշատակին:
Դիտվել է 983 անգամ:





Facebook
Tweet This