Ծեծի և բռնաբարության համար հետախուզվող քաղաքացիները հայտնաբերվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 20, 2011 12:37
Մայիսի 19-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 26-ամյա Պողոս Թ.-ին, որը 2003 թ. դեկտեմբերի 4-ից Կոմիի Ինքնավար Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Մայիսի 19-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 38-ամյա Հմայակ Մ.-ին, որը ս/թ մայիսի 1-ից ՌԴ Իվանովո քաղաքի ՆԳ վարչության 1-ին բաժնի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:






Facebook
Tweet This
Email This Post
