Ավանում ինքնաձիգով կրակողին ձերբակալել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 20, 2011 12:13

Ոստիկանության  Ավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մայիսի 13-ին, ժամը 22.00-ին Ավանի 7-րդ փողոցի բնակիչ ոմն Արմեն Խուդյակովի փողոցի թիվ 84/4 շենքի բակում իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաձիգի կրակված 7 պարկուճ:

Պարզվել է, որ Արմենը 32-ամյա  Արմեն Պ.-ն է. նա մայիսի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկաններին է ներկայացրել «ԱԿՍՈՒ» տիպի ինքնաձիգը:

Ինքնաձիգն ու կրակված պարկուճներն ուղարկվել են փորձաքննության:

Ոստիկանությունից հաղորդում են, որ Արմեն Պ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Դիտվել է 678 անգամ:
Print Friendly

Leave a Reply