Օդանավակայանում ռումբ չեն գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 20, 2011 11:23
Մայիսի 19-ին՝ ժամը 15.42-ին անձը չպարզված քաղաքացուց ստացված ահազանգի համաձայն, «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ եվ օպերատիվ խմբերը, ինչպես նաեվ մեկ մարտական հաշվարկ:
Իրականացվել է օդանավակայանի շենքում գտնվող քաղաքացիների տարհանում:
Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:






Facebook
Tweet This
Email This Post
