Խորհրդակցություն նվիրված կենսաէներգիայի արտադրության հետ կապված հարցերին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 20, 2011 10:59

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 19-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում կենսաէներգիայի արտադրության հետ կապված հարցերին:
Երկրի ղեկավարը կարեւոր է համարել այլընտրանքային էներգիայի զարգացումը` ինչպես առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների յուրացման, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները շահագրգռված են Արցախում կենսաէներգիայի զարգացմամբ եւ այս գործում կարեւորել է միջազգային փորձի կիրառումը:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը կենսաէներգիայի զարգացման հայեցակարգ մշակելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply