ՆԱՏՕ-ի օդուժը ոչնչացրել է Քադաֆիի 8 նավը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 20, 2011 10:50Մայիսի 20-ի գիշերը ՆԱՏՕ-ի կործանիչները հարվածներ են տեղացել Քադաֆիի ռազմածովային ուժի` 8 լիբիական նավի վրա:
Հարվածի թիրախը Քադաֆիի նավերն էին, որոնք կայանել էին Տրիպոլիի, ալ-Հումսի ու Սիրտի նավահանգիստներում: Դաշինքի հայտարարության մեջ ասվում է , որ ոչնչացվել են միայն ռազմական նշանակության օբյեկտները: Ականատեսների խոսքով , 4 պայթյուն է եղել, որոնց հետևած հրդեհից այրվել է մի նավ, սակայն չեն կարողացել ասել, քաղաքացիական , թե ռազմանավ է այրվել: Դաշինքի ներկայացուցիչներն ասել են, որ ստիպված են կատարել օպերացիան, քանի որ վերջին ջրջանում Քադաֆիի ուժերը բազմիցս փորձել են Միսրաթ նավահանգստի մուտքն ականապատել:






Facebook
Tweet This
Email This Post
