Ահմադինեժադը մեղադրել է Արևմուտքին անձրևը գողանալու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2011 7:16

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեղադրել է Արևմուտքի երկրներին` Իրանում արհեստականորեն երաշտ առաջացնելու ծրագրի  համար: Իրանի նախագահը` հղում անելով «վստահելի եղանակային տեղեկություններին», հայտարարել է`  իբր եվրոպական երկրները հատուկ սարքավորումներ են կիրառում, որպեսզի անձրևաբեր ամպերն Իրան չհասնեն:

Նա ասել է, որ կարդացել է եվրոպական  մի քաղաքական գործչի հոդվածը, ուր իբր կանխագուշակվել է, թե որ երկրներում է երաշտ սպասվում, դրանց թվում են  նաև Իրանը, Թուրքիան: Նրա կարծիքով, այդ ցուցակում այնպիսի երկրներ էին ներառված, որոնց մշակույթը վախեցնում է Արևմուտքին: Ահմադինեժադը համոզված է, որ արևմտյան երկրները հակասություններ են հրահրում Մերձավոր Արևելքում, փորձում են տապալել Իրանը:

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply