Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2011 6:35

Մայիսի 19-ի  երեկոյան  Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը  երկրաշարժի հզորությունը գնահատել է 6 մագնիտուդ:  Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սիմավ քաղաքից ոչ հեռու` Անկարայից 332 կմ հարավ-արևմուտք: Ավերածությունների ու զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան: Երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում:

 

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply