Գործարկվել է Թուրքիա-Իրան-Պակիստան երկաթուղին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 21, 2009 11:08

image0012Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) երկրներին երկաթուղիներով միմյանց կապելու 6.500 կմ երկարությամբ Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթգիծը գործարկվել է:

Թուրքական «Զամանը» հայտնել է, որ այդ շրջանակում, երեկ Պակիստանից փորձնական մի գնացք Զահիդանից մեկնել է Ստամբուլ: Նախագիծը նպատակ է հետապնդում երեք երկրների գլխավորությամբ հետագայում ECO-ի անդամ այլ երկրներին երկաթուղով կապել միմյանց` նրանց միջև համագործակցությունը մեծացնելու համար:
Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթուղու 2.500 կմ հատվածը անցնում է Իրանի տարածքով:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply