Հիմա էլ` «Գանձասարը»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 19, 2011 21:35

Մայիսի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժիչ որոշում է կայացրել: Կապանի «Գանձասար»թիմը   տանը 5 հանդիպում առանց հանդիսականների պետք է անցկացնի: Խոսակցություններ կան, որ ակումբի ղեկավարությունն իր հերթին վճռել է ծայրահեղ քայի դիմել` ընդհանրապես թիմը հանել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից: Եթե այդպիսի բան արվի, ապա առաջնությունը գրեթե անիմաստ կդառնա, քանի որ մասնակից թիմերի թիվը սահմանափակ է` ընդամենը 8-ը:  Այդուհանդերձ, «Գանձասարի» հովանավոր Մաքսիմ Հակոբյանն այդպիսի մտադրություն ունի:  Սա նորություն  չէ հայկական ֆուտբոլում: Իսկ թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը` կպարզվի առաջիկայում:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply