Գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը չի ենթարկվել ոստիկաններին եւ դիմել է փախուստի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 19, 2011 20:09

Երեւանում այսօր` մայիսի 19-ին ժամը 16:50-ի սահմաններում ԱԺ գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին եւ դիմել փախուստի:

Ինչպես  NEWs.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի մոտ ոստիկանները կանգնեցնել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի BMW-740 մակնիշի 022 ՕՕ 11 համարանիշի եւ նրան ուղեկցող Mitsubishi Pajero մակնիշի 13 ՕՍ 783 համարանիշի ավտոմեքենաները:

Երկու մեքենաների վարորդներն էլ եղել են առանց ամրագոտիների:

Երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են պատգամավորի եւ նրան ուղեկցող ավտոմեքենաները, պատգամավորը դիմել է փախուստի: Նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության տեսուչին, ով պատգամավորից փաստաթղթեր, մասնավորապես, վարորդական իրավունքի վկայական է պահանջել: Այդ ժամանակ, պատգամավորի ավտոմեքենային են մոտեցել ոստիկանության պարեկապահկային ծառայության (կարմիր բերետներ) աշխատակիցները, որոնց Արզաքանցյանը փորձել է համոզել, որպեսզի մեքենաները տուգանային հրապարակ չտեղափոխվի:

Ի պատասխան, Արզաքանցյանն ասել է, որ ոստիկաններն իրավունք չունեն իր մեքենան զննել եւ դիմել է փախուստի:

Այդուհանդերձ, նրան ուղեկցող Mitsubishi Pajero-ն չի կարողացել դիմել փախուստի: Այդ մեքենայի ուղեւորները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանք զենքեր են ունեցել:  Պարզվել է, որ վարորդը` 30-ամյա Հովհաննես Յոլչյանն է, ով ավտոմեքենան վարել է առանց վարորդականի իրավունքի վկայականի:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնից Mitsubishi Pajero ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Ի դեպ, երբ Mitsubishi Pajero-ն տեղափոխում էին տուգանային հրապարակ, պատգամավորի թիկնապահը նեղսրտում էր, թե սա էլ արդեն երկրորդ անգամ է, որ ոստիկանները բռնում տանում են: Պարզվեց, որ նույն արարքի համար պատգամավորի մեքենաները երկրորդ անգամ են այսպիսի պատմության մեջ ընկնում:

NEWs.am

Դիտվել է 1765 անգամ:
Print Friendly

Leave a Reply