Երևանի քաղաքապետը հանդիպել է “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում իր էջի առավել ակտիվ օգտատերերին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 19, 2011 19:42

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել  է “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում իր էջի առավել ակտիվ օգտատերերին: Կարեն Կարապետյանը նշել է, որ հետևում է էջում բարձրացված հարցերին, որոնք պարունակում են և քննադատություն և կառուցողական առաջարկություն : Որպես հետադարձ կապի միջոց, այս հրապարակը լայն հնարավորություններ է ստեղծում հանրային կարծիքը լսելու համար: Ներկայացնելով քաղաքապետարանի ծրագրերով ընթացող ներկայիս աշխատանքները, Կարեն Կարապետյանը  նշել է, որ քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները առաջնային են և բոլորն էլ համալիր լուծում են պահանջում. տրանսպորտ,  ճանապարհներ , մանկապարտեզներ,  աղբահանություն, բարեկարգում և այլն: Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացող հանդիպման ժամանակ անդրադառնալով կանաչ գոտիներում ծավալվող շինարարությանը, քաղաքապետը   վերահաստատել է իր դիրքորոշումը, որ կանաչ տարածքների հաշվին  շինարարության թույլտվություն չի լինի  : Ներկայացնելով քաղաքապետարան –վարչական շրջաններ-համատիրություններ եռաստիճան կառավարման համակարգը ,Երևանի քաղաքապետը նշել է, որ  համատիրությունների  կայացումը անհրաժեշտություն է, քանի որ որպես կառավարման անմիջական օղակ, բնակիչների շատ խնդիրներ պետք է լուծվեն հենց այդ կառույցների միջոցով:       ” Եթե մայրաքաղաքի 4700 բազմաբնակարան շենքերի յուրաքանչյուր բնակիչ հետաքրքրվի համատիրությունների պարտականություններով և աշխատանքով, ապա այդ համակարգը աստիճանաբար կկայանա ” – նշել է քաղաքապետը:  Սոցիալական ցանցի օգտատերերերը պատրաստակամություն են հայտնել աջակցել համատիրությունների դերի ու նշանակության մասին առավել ընդգրկուն տեղեկատվության տարածմանը: Ներկաները շնորհակալություն են հայտնել Կարեն Կարապետյանին  հանդիպման, իրենց վեր հանած խնդիրներին հետևելու, ընթացք տալու համար և խոստացել են այսուհետ էլ ակտիվորեն շարունակել  մայրաքաղաքի շահերից բխող հարցերի վերհանումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և                                                                 Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply