Ստորագրվել է քաղաքային ենթակառույցների և կայուն քաղաքային զարգացման ծրագրի վերաբերյալ համաձայնագիր

Պաշտոնական, Օրվա լուր | | May 19, 2011 19:27

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Ասիական Զարգացման Բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը մայիսի 19-ին վարկային պայմանագրի շրջանակներում համաձայնագիր են ստորագրել քաղաքային ենթակառույցների և կայուն քաղաքային զարգացման ծրագրի վերաբերյալ: Բազմափուլ ֆինանսավորմամբ ծրագրի առաջին մասնաբաժինը 60 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, հատկացվելու է Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման համար: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար,  Կարեն Կարապետյանը կարևորել է մայրաքաղաքի համար կաևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացումը:Ասիական Զար•ացման Բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը նշել է, որ իրենց տեսնում է Հայաստանի զարգացման գլխավոր գործընկեր և օգնում է ներդրումներ կատարել տնտեսության մեջ, որոնք  ճգնաժամային պայմաններից դուրս գալու հնարավորություն են ստեղծում:Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է առաջիկա երեք տարում կառուցել 5.6 կմ ճանապարհ, 3 էստակադա, Հրազդան գետի վրայով 140 մ երկարությամբ կամուրջ և տարբեր անցուղիներ, ուղետարներ ու հենապատեր: Շրջանցիկ ճանապարհներ կկառուցվեն Արտաշատի մայրուղին Շիրակի փողոցին միացնող հատվածում` շրջանցելով Նորագավիթը: Նոր ճանապարհ կկառուցվի նաև Շիրակի փողոցից դեպի Ար•ավանդի խճուղի տանող հատվածում: Շրջանցիկ ճանապարհների կառուցումը զգալիորեն կբեռնաթափի քաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից, անմիջական կապ ստեղծելով հարավային ուղղության` Արտաշատ, Էջմիածին երկու մայրուղիների միջև: Բացի այդ ապահովելով մայրաքաղաքի պատշաճ կապը Հյուսիս-Հարավ մայրուղու հետ, այն որոշակի դերակատարություն կունենա նաև Հյուսիս-Հարավ մայրուղու երկու առանձին հատվածների միացման հարցում:  Պատասխանելով լրագրողների հարցերին, Ասիական Զարգացման Բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը և Երևանի քաղաքապետի խորհրդական Աշոտ Մնացականյանը շեշտել են, որ համատեղ այս ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն կունենա Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի կարգավորման հարցում. ՙԱսիական Զարգացման Բանկի հետ համագործակցությունը երկարատև է` մոտ 20 տարի և սա Երևանում անկախության տարիներից ի վեր նախատեսվող ամենախոշոր ներդրումային ծրագիրն է տրանսպորտի ոլորտում՚, – նշել է Աշոտ Մնացականյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply