Կիրառվել են կարգապահական տույժեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2011 19:18

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը, առողջապահության և ծրագրերի բաժինը ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երևան քաղաքի տարածքային բաժիններում: Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված  ստուգման  արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին  կարգի  մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն:Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգված գործերից 4 դեպքերով քաղաքացիներին ավելի է վճարվել 441.500 դրամ, որը ենթակա է հետգանձման ՀՀ պետ. բյուջե: Հայտնաբերված թերացումների և խախտումների հետևանքով, համաձայն «Համայնքային ծառայության մասինե  ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ-ի գլխավոր մասնագետ Ն. Պետրոսյանին և առաջատար մասնագետ Լ. Գևորգյանին  հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ գլխավոր  մասնագետ  Թ. Օհանյանին`  նկատողություն:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply