Թեա Ֆիրենս. մարդահամարի արդյունքում արձանագրված տվյալները կարևորագույն նշանակություն կունենան երկրի համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 19, 2011 18:49

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենն այցելեց Հայաստան: Տիկին Թեոդորա Ֆիրենսը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը, մայիսի 15-ից 19-ը կարճատև այցելություն կատարեց Հայաստան:Այցելության ընթացքում տ-ն Ֆիրենսը մասնակցեց Երևանում կայացած փախստականների բնակարանային ապահովության հարցերին նվիրված միջազգային համաժողովին, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ երկրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հիմնական գործընկերների ներկայացուցիչների հետ՝ այդ թվում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ: ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպման ընթացքում, ով նաև ՀՀ 2011 թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահն է, ՄԱԲՀ տարածաշրջանային տնօրենը նշեց, որ մարդահամարի անցկացումը մեծագույն կարևորություն ունի, քանի որ մարդահամարի արդյունքում ստացված տվյալներն են թույլ տալու ճիշտ քաղաքականություններ մշակել երկրի զարգացման համար: Տ-ն Ֆիրենսը նշեց նաև, որ ՄԱԲՀ-ն այսուհետ էլ շարունակելու է հնարավորինս աջակցել 2011 թ.-ին մարդահամարի իրականացմանը՝ ներառյալ այլ պետությունների և դոնոր կազմակերպությունների ներգրավմանն օժանդակելու միջոցով:Այցելության շրջանակներում Տ-ն Ֆիրենսը տեղում ծանոթացավ ՄԱԲՀ օգնությամբ ստեղծված շրջիկ գինեկոլոգիական ծառայության թիմերից մեկի աշխատանքներին Արարատի մարզի Ավշար գյուղում, ինչպես նաև այցելեց ՀՀ ԱՆ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն:ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը համակարգում է ՄԱԲՀ գրասենյակների աշխատանքը շուրջ քսան երկրում՝ Ալբանիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ղազախստան, Կոսովո, Ղրղզստան, Մակեդոնիա, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Տաջիկստան, Թուրքիա, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան:ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միջազգային զարգացման գործակալություն է, որը սատարում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի` առողջ կյանք վարելու և հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը: ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում` աղքատության կրճատման, ինչպես նաև ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի:

Դիտվել է 4107 անգամ:
Print Friendly

Leave a Reply