Ահազանգի համաձայն Զվարթնոց օդանավակայանում ռումբ է տեղադրված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2011 18:41

Ժամը 15.42-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում Երևանի Կենտրոն ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց (30-35 տարեկան տղամարդ, քաղաքային հեռախոսից, որի համարը հայտնի է) ահազանգի համաձայն Զվարթնոց օդանավակայանում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները և Պաշտպանության նախարարության սակրավորները:

Օդանավակայանի տարածքը շրջափակված է, իրականացվել է մարդկանց տարահանում: Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply