Հայաստանի ազգային կինոկենտրոնը կֆինանսավորի “Փարաջանով. գեղեցիկի սիրահարը” նոր խաղարկային ֆիլմը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 19, 2011 16:13

Հայաստանի ազգային կինոկենտրոնը,  դեռևս 2010 թ. ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն,  միանում է   “Ինտերֆիլմ Փրոդաքշըն” ստուդիայի “Փարաջանով. գեղեցիկի սիրահարը”   նոր խաղարկային ֆիլմի  համատեղ արտադրությանը:  Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում  մայիսի 17-ին  կայացած հանդիպան ժամանակ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը  և  ֆիլմի ծրագրի պրոդյուսեր Օլենա Ֆետիսովան պայմանավորվեցին  ստորագրել համատեղ արտադրության  համաձայնագիր: Ըստ նախնական պայմանավորվածության` Հայաստանում ֆիլմի նկարահանման աշխատանքների ամբողջ գումարը կտրամադրի Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Տիկին Ֆետիսովան նշեց, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 1  մլն 900  հազար եվրո, որի 50  տոկոսը տրամադրում է ուկրաինական կողմը:  Այս ծրագրին իրենց ֆինանսկան ներդրումները  կբերեն նաև ֆրանսիական, շվեդական և վրացական կողմերը:

100  րոպե տևողությամբ  խաղարկային  (դրամա ) ֆիլմի  ծրագիրը յուրօինակ վերաբերմունք է  20-րդ դարի մեծագույն ռեժիսորի հիշատակին և նրա թողած անգնահատելի ժառանգությանը:

Սերգեյ Փարաջանովի կերպարը կմարմնավորի ֆրանսահայ դերասան, Կաննի 2010  թ. մրցանակակիր Սերժ  Ավեդիքյանը:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Երևան Կանն

17.05.2011

 

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply