Վթարի է ենթարկվել Սիլվա Հակոբյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2011 14:49

Երեւանում այսօր` մայիսի 19-ին, ժամը 02:00-ի սահմաներում կրծքավանդակի շրջանում ստացած մարմնական վանսվածքներով Գյումրիի հիվանդանոց են տեղափոխվել երկու մարդ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ-քննչական խմբին` վիրավոր, 64-ամյա Աշոտ Ածիկյանը հայտնել է, որ ժամը 01:00-ի սահմաններում Շիրակացի փողոցի թիվ 21/1 շենքի դիմաց  իր վարած Opel Vectra մակնիշի 22 ԼՕ 474 համարանիշի ավտոմեքենային է բախվել մեկ այլ Opel Vectra մակնիշի 26 ՍՕ 619 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Իսկ ինքը ու ուղեւոր, 22-ամյա Սիլվա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են օպերատիվ-քննչական աշխատանքներ` հայտնաբերելու փախուստի դիմած վարորդին:

News.am

 

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply