Համաներում է ստացել 1.071 անձ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 20, 2009 17:45

hamanerum1Օոստոսի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» հունիսի 19-ի որոշումը կիրառվել է ընդհանուր առմամբ 957 քրեական գործերով` 1.071 անձի նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը «Արմենպրես»-ի փոխանցմամբ հայտնել է, որ Վճռաբեկ դատարանում այն կիրառվել է երկու, Վերաքննիչ քրեական դատարանում` 70 անձի նկատմամբ:

Կենտրոն և Նորք-Մարաշ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան և Նոր Նորք, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարաններում համաներման որոշումը կիրառվել է 386 անձի նկատմամբ:

Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Վայոց ձորի մարզերի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում նման որոշումներ կայացվել են 613 անձի նկատմամբ:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply