Սնկով և զեյթունով փլավ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 19, 2011 12:21

Բաղադրությունը

500 գ շամպինիոն

400 գ բրինձ
1-2 գլուխ սոխ
1-2  գազար
զեյթուն
ձեթ
համեմունքները` ըստ ճաշակի և աղ

Պատրաստման եղանակը

Բրինձը լցնել ջրի մեջ և այդպես թողնել մեկ ժամ:

Շամպինիոնը կտրատել, տապակել ձեթի մեջ, այնուհետև ավելացնել մանրացված սոխը, բարակ, երկար կտրատված գազարը,երկու մասի բաժանված զեյթունը, համեմել աղով, սև պղպեղով և շարունակել եփել մի քանի րոպե:
Բրինձը ջրից քամել, տապակել ձեթի մեջ, համեմել աղով և համեմունքներով: Այնուհետև վրան լցնել եռացրած ջուր այնքան, որ ջրային մասը 3-4 սմ բարձր լինի: Եփել 15-20 րոպե, մինչ բրիձը պատրաստ կլինի: Երբ բրինձը պատրաստ կլինի, բոլորը խառնել և մատուցել:

 

 

 

Դիտվել է 1906 անգամ:
Print Friendly

Leave a Reply