Աղացած մսով և կարտոֆիլով ուտեստ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 19, 2011 12:17

Բաղադրությունը

500 գ տավարի եփած, աղացած միս

500 գ կարտոֆիլ
200 գ պանիր
350 գ լոլիկ
150 գ սոխ
50 գ կարագ
ձեթ, աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել և դնել, որ խաշվի: Լոլիկը կտրատել խորանարդիկներով, սոխը մանրացնել, տապակել ձեթով, ավելացնել լոլիկը և թողնել կրակին 3-5 րոպե: Այս ամենին ավելացնել տավարի աղացած միսը, աղ ու պղեղ և թողնել այնքան, մինչև կարմրի: Կարտոֆիլից խյուս պատրաստել, իսկ պանիրը քերիչով անցկացնել: Թավայի մեջ լցնել մսից պատրաստված խառնուրդը, այնուհետև կարտոֆիլը, իսկ վերջում պանիրը շաղ տալ վրան:
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-30 րոպե:

 

 

Դիտվել է 4230 անգամ:
Print Friendly

Leave a Reply