Կործանված «ՏՈՒ-154» ինքնաթիռի շարժիչը հանկարծակի խափանվել է օդում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 20, 2009 17:40

tu-154«Caspian Airlines» ավիաընկերությանը պատկանող «ՏՈՒ-154» կործանված ինքնաթիռի հետաքննությունն իրականացնող հանձնաժողովը պարզել է, որ ինքնաթիռի շարժիչը հանկարծակի խափանվել է օդում:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը ասել է, որ չի հերքվել այն տեղեկատվությունը, ըստ որի, ինքնաթիռը վթարից 24 օր առաջ տեխզննում էր անցել և որևէ անսարքություն չէր հայտնաբերվել: Իսկ թե ինչ պատճառով է շարժիչը հանկարծակի խափանվել օդում, դեռ պարզ չէ. ամեն բան կպարզվի հետաքննության արդյունքում: Այն անցկացվում է Իրանում: «Արմենպրեսը» գրում է, որ հետաքննությանը մինչև վերջ մասնակցելու է Քաղավիացիայի ներկայացուցիչը:

Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 15-ին` Իրանի Քազվին քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով զոհվել էր 168 մարդ:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply