Տնական լիմոնադը քարը քարին չի թողնի

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 25, 2011 7:00

Անկանոն սնունդը  նպաստում է  օրգանիզմում զանազան հիվանդությունների առաջացմանը: Դրանցից մեկն էլ երիկամներում քարերի առաջացումն է: Մասնագետների ուսումնասիրություններով պարզվել է, որ մրգային հյութերում պարունակվող ցիտրատը դանդաղեցնում է երիկամներում քարառաջացման պրոցեսը: Դրա  կանոնավոր կիրառումը լրիվ կասեցնում է պրոցեսը:

Մեծ քանակությամբ  ցիտրատ կա կիտրոնում: Կիտրոնի բնական հյութով պատրաստված  լիմոնադով Կալիֆոռնիայի բժշկական կենտրոնում փորձել են բուժել միզաքարային հիվանդությունները, և արդյունքներն  ուրախացնող են: Բժիշկները նշում են, որ միզաքարային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար պետք է բացառապես բնական լիմոնադ  լինի, այսինքն` նոր ճզմած կիտրոնահյութով պատրաստված : Սակայն, հիվանդությունն ընդմիշտ բուժել չեն կարողացել, քանի որ մի անգամ առաջանալով` քարերը կրկին ու կրկին ի հայտ գալու հատկություն ունեն: Ուստի բոլոր բուժված հիվանդներին խորհուրդ է տրվում հաճախակի կիրառել թարմ կիտրոնահյութով պատրաստված լիմոնադ:

Բաղադրությունը`

1 կիտրոն, 2-3 թ.գդալ շաքարավազ, 0,5 լ եռացրած ջուր:

Պատրաստման եղանակը

Կիտրոնից անջատել  կեղևը, հյութը քամել, հեռացնել կորիզները: Կեղևը, հյութն ու շաքարավազը խառնել իրար, ապա  եռման ջրի հետ: Թրմել մեկ ժամ,  հետո  հեռացնել կեղևը (հակառակ դեպքում լիմոնադը դառը համ կունենա): Ըմպելիքը կարելի է վայելել ցանկացած ջերմաստիճանում:

 

Դիտվել է 2153 անգամ:
Print Friendly

Leave a Reply